Իմամ Խամենեին այցելել է իմամ Խոմեյնու դամբարան և Բեհեշթ Զահրա գերեզմանատուն
https://parstoday.ir/hy/news/iran-i228674-Իմամ_Խամենեին_այցելել_է_իմամ_Խոմեյնու_դամբարան_և_Բեհեշթ_Զահրա_գերեզմանատուն
Ֆաջրի տասնօրյակի նախօրեին իմամ Խամենեին այցելել է իմամ Խոմեյնու սրբավայր և հարգել ԻԻՀ հիմնադրի հիշատակը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 30, 2025 07:07 Asia/Tehran

Ֆաջրի տասնօրյակի նախօրեին իմամ Խամենեին այցելել է իմամ Խոմեյնու սրբավայր և հարգել ԻԻՀ հիմնադրի հիշատակը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ առաջնորդն այցելել է նաև 1981թ. օգոստոսի 30-ին Իրանի վարչապետի գրասենյակում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի, այդ թվում՝ այաթոլլա Բեհեշթիի և հոջաթոլէսլամ վալմոսլեմին Բահոնարի շրիմներին։

Այաթոլլահ Խամենեին այցելել է նաև իսլամական հեղափոխության, Իրան-Իրաք պատերազմի և սրբավայրերի պահապան նահատակների շրիմներին։

Հունվարի 31-ին Իրանում մեկնարկում է Ֆաջրի տասնօրյակը։

46 տարի առաջ, 1979թ. այդ օրն իմամ Խոմեյնին, 15 տարի աքսորում անցկացնելուց հետո, վերադարձավ Իրան։

Իմամ Խոմեյնու վերդարձից 11 օր անց Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթեց։

Այդ պատճառով, նշված տասնօրյակն Իրանում անվանվել է Ֆաջրի տասնօրյակ։

Ամեն տարի այդ կապակցությամբ անցկացվում են տոնական տարբեր միջոցառումներ։