Սահմանների անվտանգության համար պատասխանատու է 10 բրիգադ. Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար
https://parstoday.ir/hy/news/iran-i228708-Սահմանների_անվտանգության_համար_պատասխանատու_է_10_բրիգադ._Իրանի_բանակի_ցամաքային_զորքերի_հրամանատար
Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, Բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին հայտնել է, որ երկրի սահմանների անվտանգությունն ապահովելու համար գործում է 10 բրիգադ, գրում է Mehr-ը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 30, 2025 16:08 Asia/Tehran
  • Սահմանների անվտանգության համար պատասխանատու է 10 բրիգադ. Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, Բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին հայտնել է, որ երկրի սահմանների անվտանգությունն ապահովելու համար գործում է 10 բրիգադ, գրում է Mehr-ը։

«Մեր պատրաստակամությամբ և ուժով, եթե մեր թշնամիները սխալվեն, մենք վերջ կտանք նրանց և մահացու հարված կհասցնենք նրանց, ովքեր ցանկանում են մեր սիրելի հայրենիքը», - ասել է գեներալ Հեյդարին։

Նրա խոսքով, վերջին ամիսներին Իրանի հակառակորդներն «իրենց հզորության պատրանքի տակ էին, սակայն այսօր բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անցկացրած զորավարժությունների շնորհիվ այդ պատրանքը ոչնչացվում է»։

Վերջերս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և Իրանի ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել ամբողջ երկրում, մասնավորապես արևմուտքում գտնվող Քերմանշահ և կենտրոնական Իրանի Սպահան նահանգներում: