Իրանի ԱԳ նախարար. «Ալ Աղսա» փոթորիկ գործողությունը վերակենդանացրեց պաղեստինյան գործը
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «2023 թվականի հոկտեմբերի 7-ին Ալ-Աղսա փոթորիկ գործողությունը (1402 թվականի 15-րդ Մեհրին) վերակենդանացրեց Պաղեստինի գաղափարը»:
Ինչպես հաղորդում է Sahab ցանցը, որին ուրբաթ օրը մեջբերում է ԻՌՆԱ-ն, ԻԻՀ ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին Al Jazeera-ին տված հարցազրույցում շնորհավորել է պաղեստինյան դիմադրության հաղթանակը ու գերիների վերադարձը և հայտարարել է. «Իրանը պատրաստ է օգնել պաղեստինի ժողովրդին»:
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Ալ-Աքղա փոթորիկ գործողությունը վերածնեց Պաղեստինի հարցն ու իդեալը, եւ այս հարցը դարձավ տարածաշրջանի ու աշխարհի առաջին խնդիրը»։
Իրանի դիվանագիտական համակարգի ղեկավարը անդրադառնալով Սիրիայում առկա իրավիճակը և նշելով որ Իրանը կաջակցի ցանկացած կառավարության, որին սիրիական ժողովուրդը հավանություն կտա, ընդգծել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է Սիրիայի կայունությունն ու միասնությունը»։