Իրանի հարավ-արևմտյան շրջանում մեկնարկել է բանակի ՀՕՊ զորավարժությունների երկրորդ փուլը
https://parstoday.ir/hy/news/iran-i228878-Իրանի_հարավ_արևմտյան_շրջանում_մեկնարկել_է_բանակի_ՀՕՊ_զորավարժությունների_երկրորդ_փուլը
Իրանի հարավ-արևմուտքում մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Էղթեդար (hզորություն)» զորավարժությունների երկրորդ փուլը,որի առանցքում են հակաօդային պաշտպանության ուժերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2025 13:11 Asia/Tehran

Իրանի հարավ-արևմուտքում մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Էղթեդար (hզորություն)» զորավարժությունների երկրորդ փուլը,որի առանցքում են հակաօդային պաշտպանության ուժերը։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային ուժերի երկփուլ զորավարժություններում, բանակային ավիացիայի  կորպուսի ուղղաթիռների պատրաստականության գնահատումից բացի, գնահատվել են նաև ԻԻՀ բանակի  ռազմաօդային ուժերի 55-րդ օդադեսանտային բրիգադի պարաշյուտային և օդային բեռնաթափման , ինչպես նաև  այս ուժերի փոքր ինքնաթիռների հարձակողական ու  պաշտպանական գործողությունները։ 

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը,  Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Էղթեդար» զորավարժությունների երկրորդ փուլն  ՀՕՊ միասնական ցանցի առաջնորդությամբ,   տեղի է ունենում  երկրի հարավ-արևմտյան և կենտրոնական շրջաններում՝ հայտնաբերելու, բացահայտելու, որսալու և ոչնչացնելու  թշնամու թիրախները:

Զորավարժությունների այս փուլում բանակի հակաօդային պաշտպանության ուժերը կօգտագործեն տեղական ռադիոտեղորոշիչ սարքավորումներ և ընդլայնված հսկողության ցանց զորավարժությունների ընդհանուր տարածքում՝ հարձակվող թիրախները  հայտնաբերելու համար։

Այս զորավարժությունների ընթացքում  հրամանատարության և կառավարման կենտրոններն օգտագործելով առաջադեմ և  տեղական ակտիվ ու պասիվ ռադիոտեղորոշիչ համակարգեր, ինչպես նաև ազդանշանային և էլեկտրաօպտիկական մոնիտորինգ,  զորավարժությունների տարածքում վերհսկողության գործողություններ են իրականացնում և  հենց որ հարմար թիրախ է հայտնաբերվում՝ օգտագործելով հրամանատարության և վերահսկման խելացի համակարգեր,  օպերատիվ ուղեծիր են բերում թշնամական թիրախներին համապատասխան պաշտպանական համակարգը դրանց դիմակայելու  համար։