Իրանի դեսպան. Մոսկվան և Թեհրանը նոր ատոմակայանների վերաբերյալ բանակցություններ են վարում
https://parstoday.ir/hy/news/iran-i228884
Ռուսաստանը և Իրանը բանակցում են Իսլամական Հանրապետությունում նոր ատոմակայանների կառուցման նախագծերի և պայմանագրերի մշակման շուրջ։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Փետրվար 04, 2025 17:36 Asia/Tehran
  • Իրանի դեսպան. Մոսկվան և Թեհրանը նոր ատոմակայանների վերաբերյալ բանակցություններ են վարում

Ռուսաստանը և Իրանը բանակցում են Իսլամական Հանրապետությունում նոր ատոմակայանների կառուցման նախագծերի և պայմանագրերի մշակման շուրջ։

Այս մասին լրագրողներին ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունը այստեղ կառուցել է 1000 ՄՎտ էլեկտրաէներգիա արտադրող ատոմակայաններ, ռուս գործընկերների հսկողությամբ կառուցվում են ևս երկու բլոկներ։ Ես կարող եմ նաև հաստատել, որ բանակցություններ են ընթանում նոր նախագծերի և պայմանագրերի շուրջ»,- ասել է նա։

Միաժամանակ դեսպանն ընդգծել է, որ ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի ու Իրանի համագործակցությունը բացառապես խաղաղ բնույթ է կրում։