Գաստրո տուրիզմն Իրանի սննդի մշակույթը ներկայացնելու հնարավորություն է
https://parstoday.ir/hy/news/iran-i229164-Գաստրո_տուրիզմն_Իրանի_սննդի_մշակույթը_ներկայացնելու_հնարավորություն_է
«Իրանը և գաստրոտուրիզմը նոր ժամանակաշրջանում» ծրագրի հինգերորդ համապետական հանդիպումը կայացել է հեղինակավոր ապրանքանիշերի և այս ոլորտում ակտիվ երիտասարդների մասնակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2025 14:18 Asia/Tehran

«Իրանը և գաստրոտուրիզմը նոր ժամանակաշրջանում» ծրագրի հինգերորդ համապետական հանդիպումը կայացել է հեղինակավոր ապրանքանիշերի և այս ոլորտում ակտիվ երիտասարդների մասնակցությամբ։

Որպես ազգային մշակույթի և ինքնության խթանման հիմնական գործոն՝ գաստրո տուրիզմը կարող է օգնել զբոսաշրջիկների ներգրավմանը և տնտեսության ամրապնդմանը: «Իրանը և գաստրո տուրիզմը նոր ժամանակաշրջանում» ծրագիրը հնարավորություն է՝ ցուցադրելու Իրանի մշակութային հարստությունն ու սննդի բազմազանությունը։
Իրանի ներքին զբոսաշրջության զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն սեյեդ Մոստաֆա Ֆաթեմին, չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ գաստրո տուրիզմը 21-րդ դարում ճանաչված է որպես մշակութային կարևոր երևույթ։
Նա նշել է․ «Իրանական խոհանոցի համար նոր հեռանկար ստեղծելու համար անհրաժեշտ է համագործակցել փորձագետների հետ»։
Նա հավելել է, որ իրանական խոհանոցը դեռևս ամբողջությամբ չի ներկայացվել աշխարհին, և դրա համար պահանջվուիմ են շարունակական ջանքեր։
Սնունդը ոչ միայն մարդու կարիքներից է, այլև ցանկացած երկրի ինքնության խորհրդանիշ։ Իրանն իր հարուստ խոհանոցով կարող է ամրապնդել իր դիրքերը համաշխարհային գաստրո տուրիզմի ասպարեզում և ներկայացնել իր հարուստ մշակույթը։