Bloomberg. Իրանի նավթի արտահանումը Չինաստան աճել է
https://parstoday.ir/hy/news/iran-i229438-bloomberg._Իրանի_նավթի_արտահանումը_Չինաստան_աճել_է
Ամերիկյան Bloomberg լրատվական կայքը գրել է. -Իրանից նավթի հոսքը Չինաստան ավելացել է այս ամիս այն բանից հետո, երբ վերացվել են ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով առաջացած լոգիստիկ խոչընդոտները՝ օգտագործելով այլընտրանքային ընդունման տերմինալներ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 20, 2025 11:36 Asia/Tehran
  • Bloomberg. Իրանի նավթի արտահանումը Չինաստան աճել է

Ամերիկյան Bloomberg լրատվական կայքը գրել է. -Իրանից նավթի հոսքը Չինաստան ավելացել է այս ամիս այն բանից հետո, երբ վերացվել են ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով առաջացած լոգիստիկ խոչընդոտները՝ օգտագործելով այլընտրանքային ընդունման տերմինալներ։

«Քեփլեր» էներգետիկ տվյալների ընկերության նախնական տվյալները ցույց են տվել, որ Չինաստանի նավթի ներկրումը Իրանից փետրվարին հասել է օրական 1,74 մլն բարելի, ինչը 86 տոկոսով ավելի է հունվարի օրական ցուցանիշից:

Իրանական նավթի արտահանման աճը Չինաստան տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմի ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտը անցյալ շաբաթ հայտարարեց, որ Միացյալ Նահանգները ձգտում է էլ ավելի սահմանափակել իրանական նավթի արտահանումը: