Փեզեշքյան․ Տնտեսական կապերն ապահովում են տարածաշրջանի անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i229512-Փեզեշքյան_Տնտեսական_կապերն_ապահովում_են_տարածաշրջանի_անվտանգությունը
ԻԻՀ նախագահն ասել է․ «Մենք նպատակ ունենք դյուրացնել ազատ առևտուրը, քանի որ տնտեսական կապերն ապահովում են մեր երկրի ու տարածաշրջանի անվտանգությունը»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 22, 2025 09:13 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ Տնտեսական կապերն ապահովում են տարածաշրջանի անվտանգությունը

ԻԻՀ նախագահն ասել է․ «Մենք նպատակ ունենք դյուրացնել ազատ առևտուրը, քանի որ տնտեսական կապերն ապահովում են մեր երկրի ու տարածաշրջանի անվտանգությունը»։

X-ում արած գարռման մեջ Մասուդ Փեզեշքյանը նշել է․ «Այսօր այցելեցի ԵԱՏՄ-ի հետ առևտրի միջազգային ցուցահանդես։ Մենք նպատակ ունենք դյուրացնել ազատ առևտուրը, քանի որ տնտեսական կապերն ապահովում են մեր երկրի ու տարածաշրջանի անվտանգությունը։ Իսկ ԵԱՏՄ անդամ երկրների միջև տնտեսական ու դրամավարկային հարաբերությունները կարագացնեն այդ գործընթացը»։

Այցի շրջանակներում ցուցահանդեսի պատասխանատուների հետ զրույցում, Փեզեշքյանն ասել է․ «Իրանի աշխարհագրական դիրքը ԵԱՏՄ-ի համար լավագույն ճանապարհն է Պարսից ծոցին ու բաց ջրերին միանալու համար։ Իրանն ավարտում է այդ ճանապարհների շինարարությունը, որպեսզի դրանց հնարավորությունները հասանելի լինեն ԵԱՏՄ անդամ երկրներին»։ 

Նշելով, որ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևան ու բարեկամ երկրների հետ բարեկամական հարաբերություններն են, Փեզեշքյանն ասել է․ «Իրանը կարող է հարմար հարթակ լինել ԵԱՏՄ անդամ երկրների առևտրային փոխանակումների, ինչպես նաև տնտեսական զարգացման հնարավորությունների բացահայտման համար»։ 

Ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում միակողմանիությունն այլևս անընդունելի է, ԻԻՀ նախագահը հավելել է․ «Այսօր որևէ երկիր չպետք է և չի կարող մյուսներին միակողմանիորեն պարտադրել իր տեսակետը։ ԵԱՏՄ-ն խորհրդանշում է միակողմանիության ավարտն ու դեպի բազմակողմանիություն շարժվելը»։

Խոսելով ԵԱՏՄ անդամ երկրների միջև դրամավարկային և ֆինանսական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտության մասին և ընդգծելով, որ այդ երկրների միջև առևտուրը շահեկան է, ԻԻՀ նախագահն անդրադարձել է Թեհրանում ԵԱՏՄ միջազգային առևտրային ցուցահանդեսի անցկացմանը, նշելով․ «Նման ցուցահանդեսները կարող են նպաստել  գիտական, տեխնոլոգիական, արդյունաբերական և առևտրային փոխանակումների զարգացմանն ու ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական բարգավաճմանը»։

Անդրադառնալով միջազգային ասպարեզում Իրանի խաղաղասիրական դիրքորոշմանը, նա ասել է․ «Մենք փնտրում ենք անվտանգություն, խաղաղություն և ապահովություն, ինչը հնարավոր է տնտեսական կապերի զարգացման միջոցով»: