Իրանցիները հարգել են նահատակ Նասրալլահի հիշատակը և վերանորոգել նրա հետ իրենց ուխտը
https://parstoday.ir/hy/news/iran-i229582-Իրանցիները_հարգել_են_նահատակ_Նասրալլահի_հիշատակը_և_վերանորոգել_նրա_հետ_իրենց_ուխտը
Կիրակի օրը, Լիբանանում Դիմադրության առաջնորդներ սեյեդ Հասան Նասրալլահի և սեյեդ Հաշեմ Սաֆիէդդինի հուղարկավորությանը զուգահեռ, Իրանում կայացել են հավաքներ և երթեր, որոնց մասնակիցները վերանորոգել են իրենց ուխտը նահատակների հետ և հարգել նրանց հիշատակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2025 07:16 Asia/Tehran

Կիրակի օրը, Լիբանանում Դիմադրության առաջնորդներ սեյեդ Հասան Նասրալլահի և սեյեդ Հաշեմ Սաֆիէդդինի հուղարկավորությանը զուգահեռ, Իրանում կայացել են հավաքներ և երթեր, որոնց մասնակիցները վերանորոգել են իրենց ուխտը նահատակների հետ և հարգել նրանց հիշատակը:

Թեհրանի մզկիթում կայացած արարողության մասնակիցները ոգեկոչել են Դիմադրության նահատակների հիշատակը։ Արարողությանը ներկա են եղել մեծ թվով քաղաքացիներ, ինչպես նաև զինվորական ու քաղաքացիական պաշտոնյաներ։  
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը արարողության ժամանակ ասել է․ «Գերիների փոխանակման ժամանակ դուք տեսնում եք ՀԱՄԱՍ-ի հաղթանակի օրինակները: Մի կողմում սրտերն բոլորովին ամուր են, բայց տները քանդված, մյուս կողմում՝ սրտերն ավերված են, պաշտոնյաներն ընկճված են, ոչինչ չունեն ասելու։ Իսլամի համար ստեղծվել է նոր և զարմանալի պատմություն, որպեսզի, երբ ապագա սերունդները տեսնեն այս եզակի և զարմանալի Դիմադրության հետագիծը, գիտակցեն հավատքի զորությունը»։ 
Նա հավելել է. «Դիմադրության ուղին՝ պարզ ու հպարտ, բարձրացված դրոշներով, կշարունակի իր ուղին մինչև սիոնիզմի խտրական և հանցավոր համակարգի և նրա միջազգային դաշնակիցների վերացումը»