Իրանի խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը
(last modified Fri, 28 Feb 2025 08:22:43 GMT )
Փետրվար 28, 2025 11:52 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը

Իրանի խորհրդարանն այսօր վավերացրել է ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը:

«Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակի խոսքով՝ ԵԱՏՄ–ի հետ առևտրային համաձայնագիրը վավերացվել է Իրանի խորհրդարանի կողմից և կիրականացվի այս տարվա մարտի վերջին–ապրիլին»,– գրել է գործակալությունը:

Փետրվարի 18-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Իրանն ավարտում է ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին վավերացման ընթացակարգերը:

Եվրասիական տնտեսական միությունը 2016 թվականին հավանություն է տվել Իրանի հետ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկին: 2024 թվականի դեկտեմբերին Իրանը ԵԱՏՄ–ին կից դիտորդի կարգավիճակ է ստացել։