Իրանը ողջունում է Օջալանի կոչը․ ԱԳՆ
(last modified Fri, 28 Feb 2025 14:44:06 GMT )
Փետրվար 28, 2025 18:14 Asia/Tehran
  • Իրանը ողջունում է Օջալանի կոչը․ ԱԳՆ

Իրանը ողջունում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ զենքը վայր դնելու կոչը:

Ինչպես տեղեկացնում է «Mehr»–ը, այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Փետրվարի 27-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ թուրքական բանտում ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանն իր կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքը և ցրել խմբավորումը:

«Իրանը ողջունում է ցանկացած գործընթաց, որը կկանխի ահաբեկչությունը և կամրապնդի հարևան Թուրքիայի անվտանգությունը, և հույս ունի, որ այդ իրադարձությունները տարածաշրջանային մակարդակում նույնպես կունենան դրական ազդեցություն», – ասել է իրանցի դիվանագետը:

Հիշեցնենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիրն ու առաջնորդը 1999 թվականից ցմահ ազատազրկված է Մարմարայի ծովի հարավարևելյան մասում գտնվող Իմրալի կղզու բանտում: Քրդստանի աշխատավորական կուսակցությունն արգելված է Թուրքիայում։