Հարևանների հետ սերտ համագործակցությունը կօգնի չեզոքացնել պատժամիջոցները․ Փեզեշքյան
https://parstoday.ir/hy/news/iran-i229836-Հարևանների_հետ_սերտ_համագործակցությունը_կօգնի_չեզոքացնել_պատժամիջոցները_Փեզեշքյան
Հարևանների հետ սերտ համագործակցությունը և միջազգային համաձայնագրերի օգտագործումը կօգնեն Իրանին հաղթահարել տնտեսական մարտահրավերները և չեզոքացնել պատժամիջոցները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 02, 2025 17:26 Asia/Tehran
  •  Հարևանների հետ սերտ համագործակցությունը կօգնի չեզոքացնել պատժամիջոցները․ Փեզեշքյան

Հարևանների հետ սերտ համագործակցությունը և միջազգային համաձայնագրերի օգտագործումը կօգնեն Իրանին հաղթահարել տնտեսական մարտահրավերները և չեզոքացնել պատժամիջոցները:

Այս մասին «Tasnim» գործակալության հետ զրույցում ասել է նախագահ Մասուդ Փեզեշքյանը։

«Փոխգործակցությունը, առևտուրը և համագործակցությունը տարածաշրջանի երկրների, տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԵԱՏՄ–ն, ԲՐԻԿՍ–ը և ՇՀԿ-ն, ԱՄՆ պատժամիջոցները հաղթահարելու արդյունավետ միջոց են, և մենք կդիմակայենք այդ մարտահրավերներին ուժով, արժանապատվությամբ և պատվով»,- ասել է Իրանի նախագահ։

Նա օրենսդիրներին և քաղաքացիներին կոչ է արել աջակցել ներկայիս վարչակազմին տնտեսական խնդիրների և էներգետիկ անհավասարակշռության լուծման գործում:

«Եթե մենք միավորվենք, կարող ենք անհրաժեշտ պայմաններ ստեղծել մեր երկրում արտադրողների, արդյունաբերողների, կառավարիչների և տաղանդավոր մարդկանց հետ միասին խնդիրները լուծելու համար», - ավելացրել է նա:

Նշենք, որ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման միջազգային ջանքերը գլխավորում է  Միացյալ Նահանգները։ Մինչ ռուս-ուկրաինական հակամարտությունը, Իրանը եղել է աշխարհում ամենաշատ պատժամիջոցների ենթարկված երկիրը։  ԱՄՆ-ի կողմից առաջին պատժամիջոցները սահմանվել են դեռ 1979 թվականի նոյեմբերին։ Անցած տարիների ընթացքում պատժամիջոցները լուրջ վնաս են հասցրել Իրանի տնտեսությանն ու բնակչությանը։