Իրանը դարձել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի անդամ
Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի 108-րդ նստաշրջանի ընթացքում Իրանն ընտրվել է խորհրդի փոխնախագահ։
Հղում անելով ԻՌՆԱ-ին Pars Today-ը հաղորդում է, որ Իրանի ընտրության դեմ է քվեարկել միայն ԱՄՆ-ն։ Ասիական երկրները պաշտպանել են Իրանի թեկնածությունը և միաձայն քվեարկել դրա օգտին։
Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի 108-րդ նստաշրջանը մեկնարկել է մարտի 4-ին Հաագայում և կշարունակվի մինչև մարտի 7-ը։
Խորհուրդը, որը հանդես է գալիս որպես կազմակերպության գործադիր թև, ունի 41 անդամ և 4 պատգամավոր, որոնք ընտրված են տարբեր աշխարհագրական շրջաններից։ Խորհուրդը պատասխանատու է Քիմիական զենքի մասին կոնվենցիայի կատարման մոնիտորինգի և անդամ պետությունների կողմից սույն պայմանագրին հավատարիմ մնալու համար: