Իրանի արտգործնախարար. Սիրիայում անապահովությունը ձեռնտու է Իսրայելին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ասել է.-Սիրիայում անապահովությունն ու անկայունությունը միայն օգուտ կբերի Սիոնիստական ռեժիմին և կհանգեցնի չարաշահումների ահաբեկչական և ծայրահեղական խմբերի և տարրերի կողմից:
Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների արտահերթ հանդիպմանը մասնակցելու նպատակով Ջիդդա մեկնած Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Արաղչին իսլամական աշխարհին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել կանխելու Պաղեստինը ոչնչացնելու գաղութատիրական դավադրությունը՝ Գազայի բնակչության բռնի տեղահանման կամ Արևմտյան ափի բռնակցման միջոցով:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Սիրիայում տեղի ունեցող վտանգավոր զարգացումներին։
Արաղչին հայտարարել է Սիրիայի նոր կառավարիչների պատասխանատվությունն է պաշտպանել բոլոր խմբերի սիրիացի ժողովրդի անվտանգությունն ու կյանքը։ Նա ընդգծել է, որ Սիրիայում անապահովությունն ու անկայունությունը միայն օգուտ կբերի Սիոնիստական ռեժիմին և կհանգեցնի չարաշահումների ահաբեկչական ու ծայրահեղական խմբերի ու տարրերի կողմից։
Իրանի արտգործնախարարը Իրան-Թուրքիա երկկողմ հարաբերությունները համարել է գերազանց հարաբերություններ, որոնք հիմնված են երկու մեծ մահմեդական և հարևան ժողովուրդների փոխադարձ շահերի վրա և հայտարարել.-Այս հարաբերությունների պահպանումը երկու երկրների պաշտոնյաների ընդհանուր պարտականությունն է։