Իրանի ԱԳՆ խոսնակ. Իրանն ուսումնասիրում է ԱՄՆ նախագահի նամակը
https://parstoday.ir/hy/news/iran-i230260-Իրանի_ԱԳՆ_խոսնակ._Իրանն_ուսումնասիրում_է_ԱՄՆ_նախագահի_նամակը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է.- «ԱՄՆ նախագահի՝ Իրանին ուղղված նամակի մանրակրկիտ գնահատումից և վերանայումից հետո որոշում կկայացվի, թե ինչպես արձագանքել այդ նամակին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 14, 2025 10:28 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. Իրանն ուսումնասիրում է ԱՄՆ նախագահի նամակը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է.- «ԱՄՆ նախագահի՝ Իրանին ուղղված նամակի մանրակրկիտ գնահատումից և վերանայումից հետո որոշում կկայացվի, թե ինչպես արձագանքել այդ նամակին»:

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ անդրադառնալով Իրանին ուղղված ԱՄՆ նախագահի նամակի բովանդակությանը, Իսմայիլ Բաղայի Համանեն հավելել է. «Նամակը ստացվել է երեկ երեկոյան»։

Նա հավելել է․ «Նամակի բովանդակությանը ծանոթանալուց հետո որոշում կկայացվի, թե ինչպես պետք է արձագանքել դրան»։

Նամակը փոխանցել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը՝ չորեքշաբթի օրը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։

Մարտի 7-ին, Fox Business News-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի առաջնորդին։