Ղարիբաբադի. Թափանցիկ և կառուցողական զրույց եմ ունեցել Գրոսիի հետ
Pars Today- Իրանի արտաքին գործերի նախարարության իրավաբանական և միջազգային հարցերով տեղակալը հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ իր թափանցիկ և կառուցողական զրույցի մասին։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով իրանցի ուսանողների լրատվական կայքին (ISNA), Քազեմ Ղարիբաբադին X սոցիալական հարթակում գրել է. «Ես թափանցիկ և կառուցողական զրույց եմ ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ»։
Այս հանդիպմանը քննարկվել են Իրանի և Գործակալության համագործակցությունը, մնացած 2 հարցերի լուծումը, միջուկային օբյեկտների անվտանգությունը և միջուկային խնդրի շուրջ վերջին զարգացումները և պատժամիջոցների վերացումը։
Իրանը և Գործակալությունը համագործակցության երկար անցյալ ունեն, ինչը նրանց հնարավորություն է տալիս լուծել առկա մի քանի տարաձայնությունները՝ պայմանով, որ դադարեցվեն Գործակալության վրա արտաքին քաղաքական ճնշումները և Գործակալությունը որդեգրի անկախ, տեխնիկական, անաչառ և մասնագիտական մոտեցում:
Պաշտպանելով իր անվտանգությունն ու ազգային շահերը՝ Իրանը իր պարտավորությունների շրջանակներում համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ։