Իրանի ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձը Նոռուզի քաղաքակրթության տիրույթում գտնվող երկրների իր գործընկերներին
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, առանձին շնորհավորական ուղերձներ հղելով Նոռուզի քաղաքակրթության տիրույթում գտնվող իր գործընկերներին, այս տոնը որակեց որպես հնագույն ծես, որը խթանում է մարդկային արժեքները՝ խաղաղությունը, արդարությունը և համակեցությունը:
Նոռուզը իրանական արմատներով հնադարյան տոն է, որը նշվում է շատ երկրներում արեգակնային օրացույցով նոր տարվա սկզբին:
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին առանձին շնորհավորական ուղերձներ է հղել Նոռուզի քաղաքակրթության տիրույթում գտնվող երկրների, այդ թվում՝ Տաջիկստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանը, Աֆղանստանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Իրաքի, Ղրղզստանի, Ղազախստանի և Հնդկաստանի իր գործընկերներին, և շնորհավորելով Նոռուզը՝ այս երկրների ժողովրդին մաղթել է խաղաղության, երջանկության և բարօրության տարի:
Իրանի ԱԳ նախարարի ուղերձում, անդրադառնալով Նոռուզի հնագույն ծեսին՝ որպես Նոռուզի քաղաքակրթության երկրների միջև խորը պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերի կարևորագույն խորհրդանիշի, նշվում է, որ այս վաղեմի ծեսը, որը ներշնչված է գարնանային գիշերահավասարից և բնության վերակենդանանումից և երկրի վերածննդից, միշտ խթանել է մարդկային արժեքները՝ խաղաղությունը, արդարությունը և մարդկանց միջև համակեցությունը, և որպես ընդհանուր մշակութային ժառանգություն այն բոլոր ազգերի համար, որոնք մեծարել և տոնել են այն դարերի ընթացքում, կարող է արժեքավոր հիմք հանդիսանալ փոխըմբռնման, բարեկամության և համագործակցության համար: