Նոռուզի կապակցությամբ հղած ուղերձում Փեզեշքյանը նշել է. Մենք մեզ ավելի բարձր կարժևորենք
Իրանի ժողովրդին ուղղված Նոռուզյան ուղերձում, նախագահ Մասուդ Փեզեշքյանը նշել է, որ Նոռուզը և Ղադրի գիշերը մեկ լույսի երկու շողեր են և մեկ ճշմարտության երկու դրսևորումներ
Նա նշել է․ «Նոր ժամանակների շրջապտույտում մենք ավելի կբարձրացնենք մեր արժեքը»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը, 1404 թվականի Նոռուզի կապակցությամբ ուղերձում նշել է. «Նոր ժամանակներում մենք ավելի կբարձրացնենք մեր արժեքը։ Մենք վճռական ենք՝ կարեկցանքով և համերաշխությամբ, համոզմունքներով ու հավատքով, Իրանը հեռու պահել անարդարությունից և ոչ մի ջանք չենք խնայի դրան հասնելու համար»։
Նոռուզի և Ղադրի գիշերվա կապակցությամբ, Փեզեշքյանը բոլոր իրանցիներին՝ հայրենիքում և արտերկրում, տարածաշրջանի բոլոր հարևաններին ու աշխարհի ժողովուրդներին մաղթել է խաղաղություն, բարեկամություն և երջանկություն։
ԻԻՀ նախագահը նշել է․ «Իսլամական հեղափոխության առաջնորդը մշտապես խրախուսել և աջակցել է ներդրումներին և տնտեսության մեջ ժողովրդի և մասնավոր հատվածի առավել ակտիվ մասնակցությանը։ Եվ այս տարվա կարգախոսն ընտրելիս էլ նա առաջնորդվել է այդ սկզբունքով»։
Փեզեշքյանը հավելել է, որ հեղափոխության առաջնորդի ներկայացրած նպատակներին և տեսլականին հասնելու համար Իրանի ժողովուրդը պետք է փոխի իր հայացքը, հասնի ներքին միասնության և համախմբվածության և խուսափի բազմաբևեռացումից։ Նա հավելել է․ «Իհարկե, մեր առաջնահերթությունն է բոլոր ոլորտներում առողջ հարաբերություններ ունենալ հարևան երկրների, այնուհետև աշխարհի բոլոր երկրների հետ։ Մեր ցանկությունն է հաստատել խաղաղությամբ, եղբայրությամբ և մարդկայնությամբ լի աշխարհ՝ զերծ սարսափից, ջարդերից և ոճրագործների ու կեղեքիչների դաժան սպանություններից»։