ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար. Մենք շարունակում ենք ստեղծել հզոր զսպող ուժ
https://parstoday.ir/hy/news/iran-i230498-ԻՀՊԿ_ցամաքային_զորքերի_հրամանատար._Մենք_շարունակում_ենք_ստեղծել_հզոր_զսպող_ուժ
ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է, որ Իրանը շարունակում է ամրապնդել իր զսպիչ ուժը։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2025 13:24 Asia/Tehran
  • ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար. Մենք շարունակում ենք ստեղծել հզոր զսպող ուժ

ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է, որ Իրանը շարունակում է ամրապնդել իր զսպիչ ուժը։ 

Բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրի ուղերձում ասվում է.«Մենք շարունակում ենք կայուն անվտանգության ամրապնդումը, ռեժիմի թշնամիների սպառնալիքների դեմ հզոր զսպիչ մեխանիզմի ստեղծումը,  և Կորպուսի կարողությունների հզորացումը»։
Մուհամմադ Փաքփուրն իր ուղերձում անդրադարձել է իրանական 1403-ին իրականացված բազմաթիվ հաջող մարտական, պաշտպանական և անվտանգության գործողություններին և տարբեր ոլորտներում ձեռք բերված արժեքավոր առաջընթացին ու հաղթանակներին, նշելով, որ դրանք ոսկե էջ են ԻՀՊԿ ցամաքային զորքերի հպարտ պատմության մեջ:

 

Ամիր Սաբահիֆարդ. ՀՕՊ ուժերը ամուր կանգնած են ցանկացած սպառնալիքի դեմ

«Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ բազայի հրամանատար, բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը հրապարակել է ուղերձ, որում շնորհավորելով 1404 թվականի  կապակցությամբ,  ընդգծել է, որ ՀՕՊ ուժերն ամուր վահան և անանցանելի պատնեշ են Իրանի երկնքի համար։
Նա նշել է․ «Անկասկած, երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրման գործում հեղափոխության առաջնորդի հրամանատարությունն ու ռազմավարական տեսլականը  ապահովել են  միասնություն ու արժանապատվություն, ինչի շնորհիվ իսլամական Իրանի հեղինակությունը, պատրաստակամությունը և ռազմավարական կարողությունն ամրապնդվել է»։