Մեկնարկել է Իրան-ԵԱՏՄ համատեղ առևտրի նոր շրջանը
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության միջազգային հարցերով խորհրդականն ասել է. «Իրանի և ԵԱՏՄ անդամ հինգ երկրների միջև ընդհանուր առևտուրը մինչև առևտրային համաձայնագրի գործադրումը մոտ 2 միլիարդ դոլար էր, որն այժմ հասել է 5 միլիարդ դոլարի»:
Հղում անելով «Մեհր» գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Միրհադի Սեիդին ասել է. «Իրանի և ԵԱՏՄ անդամ հինգ երկրների միջև ընդհանուր առևտուրը մինչև առևտրային համաձայնագրի գործադրումը մոտ 2 միլիարդ դոլար էր, որն այժմ հասել է 5 միլիարդ դոլարի։ Այս ընթացքում համաձայնագրում ներառվել է 500 անուն ապրանք մյուս երկրներից և 400 անուն ապրանք Իրանից»։
Նա հավելել է․ «ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրով մենք գործնականում համաձայնության ենք եկել հինգ երկրների հետ, և փաստորեն կարելի է ասել, որ ունենալու ենք ազատ առևտրի հինգ համաձայնագիր։ Եվրասիական շուկան շատ մեծ շուկա է՝ ավելի քան 160 միլիոն բնակչությամբ և ներկրման շատ մեծ կարիքներով, և մենք կարող ենք այս համաձայնագրի միջոցով հեշտացնել մեր առևտուրն այս երկրների հետ»։
Սեիդին ասել է․ «Այս երկրներից ներմուծման ցուցանիշը կազմում է ավելի քան 350 մլրդ դոլար, ինչն Իրանին արտահանման լավ հնարավորություն է տալիս։ Համաձայնագրի առաջին մասը ուժի մեջ է մտել 2019 թվականի նոյեմբերին՝ խորհրդարանի հաստատումից հետո, և չորս տարի շարունակ մենք արտոնյալ առևտուր ենք ունեցել ԵԱՏՄ-ի հետ, ինչը նպաստել է երկկողմ առևտրի զարգացմանը»։