ԻՀՊԿ նավատորմի հրամանատար. Նավատորմի ռազմավարությունը մարտունակությունը բարձրացնելն է՝ համաշխարհային ամբարտավանությանը դիմակայելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i230560-ԻՀՊԿ_նավատորմի_հրամանատար._Նավատորմի_ռազմավարությունը_մարտունակությունը_բարձրացնելն_է_համաշխարհային_ամբարտավանությանը_դիմակայելու_համար
ԻՀՊԿ նավատորմի հրամանատարն ասել է․ «Իրանական 1404թ․ մեր նավատորմի ռազմավարությունը մարտունակությունը բարձրացնելն է՝ համաշխարհային ամբարտավանությանը դիմակայելու համար։ Եվ իսլամի քաջարի մարտիկների հզոր կամքի շնորհիվ, այդ հաղթանակը կկայանա»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2025 06:15 Asia/Tehran
  • ԻՀՊԿ նավատորմի հրամանատար. Նավատորմի ռազմավարությունը մարտունակությունը բարձրացնելն է՝ համաշխարհային ամբարտավանությանը դիմակայելու համար

ԻՀՊԿ նավատորմի հրամանատարն ասել է․ «Իրանական 1404թ․ մեր նավատորմի ռազմավարությունը մարտունակությունը բարձրացնելն է՝ համաշխարհային ամբարտավանությանը դիմակայելու համար։ Եվ իսլամի քաջարի մարտիկների հզոր կամքի շնորհիվ, այդ հաղթանակը կկայանա»։

Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Հորմուզի նեղուց և Պարսից ծոցի կղզիներում տեղակայված հրթիռային, լողացող, անօդաչու թռչող սարքերի և պաշտպանական ստորաբաժանումներ կատարած այցի շրջանակներում, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին ծանոթացել է այդ ստորաբաժանումների պատրաստվածությանը։

Անդրադառնալով Պարսից ծոցի երեք կղզիների աշխարհագրական դիրքին և Հորմուզի նեղուցի աշխարգահրական նշանակությանը, գեներալ-մայոր Թանգսիրին, դիմելով Կորպուսի  նավատորմի ծառայողներին, հայտարարել է․ «Դուք Ալի իբն Աբու Թալիբի հետնորդներն եք, ով   երբեք մեջքով չկագնեց թշնամուն։ Այսօր Իսլամական ճակատը ամուր և անսասան կանգնած է անհավատների ճակատի դեմ: Մենք պետք է ամրացնենք մեր հավատքը՝ ապավինելով Աստծուն։  Մի՛ կասկածեք, որ մեր ճանապարհը ճշմարտության ճանապարհն է, և մենք պետք է պատրաստ լինենք այն անցնել ու վստահ լինենք, որ մեր թշնամիները չեն կարող որևէ վատ բան անել»:

Նա հավելել է․ «Սա Աստծո խոսքն է։ Երբ թշնամին առերեսվեն ձեզ հետ, փախուստի կդիմի։ Եվ եթե մենք գործենք Աստծո հրամանով, որը դաջված է մեր կրծքերին, Աստծո խոստացած հաղթանակը մերը կլինի»:

Անդրադառնալով  նավատորմի արագ հարձակման ստորաբաժանումների հնարավորություններին՝ ծովակալ Թանգսիրին հայտարարել է. «ԻՀՊԿ նավատորմի մարտական ստորաբաժանումների բոլոր ձեռքբերումները իրանցի գիտնականների և երիտասարդության գիտական կարողությունների արդյունքն են, և դա խաթարել է թշնամու բոլոր հաշվարկները։ Եթե թշնամին հիմարություն անի,  իմամ Ալիի հետնորդները նրան կուղարկեն դժոխքի խորքերը»։

Թանգսիրին նշել է․ «Հորմուզի նեղուցում մեր մարտական և հարձակողական ստորաբաժանումները մշտապես հետևում են թշնամու տեղաշարժերին և գտնվում են մտավոր և մարտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա։ Եթե մարտ սկսվի, վստահ եղեք, որ հակառակորդը կխոցվի այն տեղից, որի մասին երբեք չէր էլ մտածել»։