Թեհրանն աշխարհում երրորդ ամենամաքուր մայրաքաղաքն է
Մարտ 24, 2025 06:07 Asia/Tehran
IQAir մաքուր օդի տվյալների բազան Թեհրանը ներկայացրել է որպես ամենամաքուր երրորդ մայրաքաղաքն աշխարհում, օդի որակի 22 ինդեքսով։
Այդ մասին հաղորդում է Pars Today-ը, հղում անելով ԻԻՀ ռադիոհեռուստատեսությանը։
Անձրևների, քամու և երթևեկության կրճատման արդյունքում Թեհրանի օդի որակի ինդեքսը հասել է 22-ի, և ներկայումս միայն Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը և Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլն ունեն օդի ավելի լավ որակ, քան Թեհրանը:
Նոռուզի տոները Թեհրանում անցկացրած քաղաքացիներն կարող են տեսնել քաղաքը շրջապատող լեռներն իսկ որոշ շրջաններում՝ Դամավանդի գագաթը: