Քամալվանդի. Իրանը հաստատակամ և վճռական է իր իրավունքների իրացման հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i230612-Քամալվանդի._Իրանը_հաստատակամ_և_վճռական_է_իր_իրավունքների_իրացման_հարցում
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը, պնդելով Իրանի իրավացիությունն ու միջազգային ճնշումների անարդյունավետությունը, ընդգծել է երկրի իրավունքները շինծու բացասական մթնոլորտից պաշտպանելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2025 13:15 Asia/Tehran
  • Քամալվանդի. Իրանը հաստատակամ և վճռական է իր իրավունքների իրացման հարցում

Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը, պնդելով Իրանի իրավացիությունն ու միջազգային ճնշումների անարդյունավետությունը, ընդգծել է երկրի իրավունքները շինծու բացասական մթնոլորտից պաշտպանելու անհրաժեշտությունը:

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը, Բեհրուզ Քամալվանդին երկուշաբթի անարդար է համարել Իրանի դեմ ստեղծված բացասական մթնոլորտը և ասել. Իրանը հաստատակամ է և վճռական իր իրավունքներն իրացնելու հարցում և Արևմուտքի ճնշումներն անարդյունավետ են։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է, որ համաշխարհային պատմությունը պարտական ​​է իրանցի գիտնականների առաջադիմությանը և կոչ է արել տարածել  արդարությունն ու խաղաղությունն աշխարհում։

Բեհրուզ Քամալվանդին անհրաժեշտ է համարել չեզոքացնել թշնամու զրպարտանքները Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային արդյունաբերության դեմ և ասել. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 15 անընդմեջ զեկույցները ցույց են տվել, որ Իրանը հավատարիմ է մնացել իր պարտավորություններին»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հույս է հայտնել, որ արեւմտյան երկրները, որոնք բազմիցս փորձարկել են Իրանը, հասկացել են, որ Իրանի Իսլամական Հանրապետության վրա ճնշումն անարդյունավետ է եւ կարող է նույնիսկ հակառակ արդյունքը ունենալ։