Հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ. Արաղչի
https://parstoday.ir/hy/news/iran-i230630-Հարավկովկասյան_տարածաշրջանը_շատ_կարևոր_տեղ_ունի_Իրանի_արտաքին_քաղաքականության_մեջ._Արաղչի
Հարավային Կովկասը շատ կարևոր է Իրանի արտաքին քաղաքականության մեջ. այս մասին Երևանում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2025 08:44 Asia/Tehran
  • Հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ. Արաղչի

Հարավային Կովկասը շատ կարևոր է Իրանի արտաքին քաղաքականության մեջ. այս մասին Երևանում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին:

«Երեկ երեկոյան պաշտոնական այցով և երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ հարևանների հետ շարունակական խորհրդակցությունների շրջանակում ժամանել եմ Երևան։ Հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի  արտաքին քաղաքականության մեջ»,- ասել է պաշտոնյան:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը: