Մուսավի. Իրանի նավթի վաճառքն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան/ Ամերիկյան պահանջի հերքում
https://parstoday.ir/hy/news/iran-i230632-Մուսավի._Իրանի_նավթի_վաճառքն_իրականացվում_է_միջազգային_չափանիշներին_համապատասխան_Ամերիկյան_պահանջի_հերքում
Pars Today - Իրանի նավթի փոխնախարարն ասել է. -Իրանական նավթի վաճառքի գործընթացն իրականացվում է նավթի առևտրի հետ կապված փոխգործակցության բոլոր ընդունված չափանիշներին համապատասխան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2025 09:17 Asia/Tehran
  • Մուսավի. Իրանի նավթի վաճառքն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան/ Ամերիկյան պահանջի հերքում

Pars Today - Իրանի նավթի փոխնախարարն ասել է. -Իրանական նավթի վաճառքի գործընթացն իրականացվում է նավթի առևտրի հետ կապված փոխգործակցության բոլոր ընդունված չափանիշներին համապատասխան:

Միջազգային հարցերով Իրանի նավթի փոխնախարար Սեյեդ Ալի Մոհամմադ Մուսավին երկուշաբթի երեկոյան հերքել է լուրերն այն մասին, որ ԱՄՆ-ն առգրավել է իրանական մի քանի նավթի տանկեր՝ պաշտոնական փաստաթղթերի կեղծման պատճառով:
Ըստ Pars Today-ի, Մուսավին հավելել է.«Հետաքննությունները ցույց են տալիս, որ որոշ խոսակցություններ արտացոլվել են թերի, և այդ պնդումն արվել է ամերիկացի պաշտոնյաների մեջբերմամբ»:

Իրանի նավթի փոխնախարարը հայտարարեց. -Ակնհայտ է, որ ամերիկյան պաշտոնյաների այս պնդումը, որն արվում է Իրանի ժողովրդի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու և ճնշում գործադրելու անօրինական և չարդարացված քաղաքականությանը համահունչ, չունի որևէ հիմք և իրավազորություն։

Մուսավին շարունակել է. «Իրանական նավթի վաճառքի գործընթացն իրականացվում է նավթի առևտրի հետ կապված փոխգործակցության բոլոր ընդունված չափանիշներին համապատասխան և նման բացասական և արատավոր մթնոլորտի ստեղծումը որևէ ազդեցություն չի ունենա օրինական  պարտականությունները կատարելու Իրանի նավթի նախարարության վճռականության վրա»։