Երևանում կայացել է Սեյեդ Աբբաս Արաղչիի հեղինակած գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը 
https://parstoday.ir/hy/news/iran-i230638-Երևանում_կայացել_է_Սեյեդ_Աբբաս_Արաղչիի_հեղինակած_գրքի_հայերեն_թարգմանության_շնորհանդեսը
ԻԻՀ ԱԳ նախարարի Հայաստան կատարած այցի շրջանակներում կայացել է վերջինիս հեղինակած գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2025 14:14 Asia/Tehran
  • Երևանում կայացել է Սեյեդ Աբբաս Արաղչիի հեղինակած գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը 

ԻԻՀ ԱԳ նախարարի Հայաստան կատարած այցի շրջանակներում կայացել է վերջինիս հեղինակած գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ 

Արարողությանը, որը կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, ՀՀ ԱԳ նախարարի և  նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, ԻԻՀ դեսպան պարոն Մեհդի Սոբհանին ներկայացրել է գրքի բովանդակությունը՝ նշելով, որ թարգմանության նպատակն է դիվանագետների և միջազգային հարաբերությունների բաժնի ուսանողներին առաջին ձեռքից ծանոթացնել բանակցային տեխնիկայի հետ։ 
Ուրախություն հայտնելով «Բանակցության ուժը» գրքի հայերեն թարգմանության համար, որը ներառում է դիվանագիտության և բանակցությունների հարցերում Իրանի տեսակետները և փորձը, ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ այս աշխատանքը հիմք կհանդիսանա, որպեսզի  հայ դիվանագիտական և ակադեմիական հանրությունը ծանոթանա Իրանի փորձին և բազմակողմ բանակցությունների վերաբերյալ տեսակետներին։
Բարձր գնահատելով Հայաստանում ԻԻՀ դեսպանատան, թարգմանիչների խմբի և Հայաստանի արտաքին գործերի նախարարության ջանքերը՝  գրքի հայերեն թարգմանության և շնորհանդեսը կազմակերպելու ուղղությամբ, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին  նշել է, որ բանակցությունը   հատուկ կատեգորիա է և դիվանագիտության հիմնական գործիքը՝ երկրների ազգային շահերի իրացման և կառավարությունների միջև վեճերը լուծելու համար։  
«Բանակցության ուժը» գրքի հայերեն թարգմանության նախաբանը գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Այն թարգմանվել է թարգմանիչների խմբի կողմից՝ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ոսկանյանի ղեկավարությամբ և ԻԻՀ դեսպանատան ջանքերով։