Պուտինը Իրանի հետ պայմանագրի վավերացման հարցը ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i230696-Պուտինը_Իրանի_հետ_պայմանագրի_վավերացման_հարցը_ներկայացրել_է_խորհրդարանի_քննարկմանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովի քննարկմանն է ներկայացրել Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2025 14:20 Asia/Tehran
  • Պուտինը Իրանի հետ պայմանագրի վավերացման հարցը ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովի քննարկմանն է ներկայացրել Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման հարցը:

Դաշնային խորհրդում այդ հարցի քննարկման համար պետության ղեկավարի ներկայացուցիչ է նշանակվել արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պալատների կողմից Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման հարցի քննարկման համար Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ նշանակել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին», - ասված է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի կողմից:  Պայմանագրի նպատակն է ընդլայնել տնտեսական համագործակցությունը, մեղմացնել ամերիկյան պատժամիջոցների հետևանքները, ամրապնդել ռազմական և քաղաքական գործընկերությունը:

Համաձայնագրի նպատակն է առաջիկա 20 տարիներին կարգավորել Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունները և ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները և մշակույթը:

Պայմանագիրը բաղկացած է 47 հոդվածից, որոնք վերաբերում են տեխնոլոգիաների, տեղեկատվության և կիբեռանվտանգության, խաղաղ միջուկային էներգետիկայի, ինչպես նաև տարածաշրջանային ոլորտներում համագործակցությանը, ահաբեկչության, փողերի լվացման և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին։