Ռադիոդեղերի արտադրության ոլորտում Իրանն աշխարհի առաջատար երկրների թվում է
ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ ռադիոդեղերի արտադրության ոլորտում Իրանն աշխարհի առաջատար երկրների թվում է։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Մոհամմադ Էսլամին ասել է. «Իրանի միջուկային արդյունաբերությունը ձգտում է հնարավորինս զարգացնել և շահագործել միջուկային տեխնոլոգիայի տարբեր ասպեկտները:
Ատոմակայանների շինարարության արագացումը, գյուղատնտեսությանը օգնելու համար ճառագայթման համակարգերի գործարկումը, հանքարդյունաբերության տնտեսության զարգացումը, քաղցկեղի բուժման համար պլազմային տեխնոլոգիաների կիրառումը և հասարակության համար անհրաժեշտ ռադիոդեղերի արտադրությունն Իրանին դասել են առաջատար արտադրող երկրների շարքում։ Այս ձեռքբերումները մեր երիտասարդ գիտնականների աշխատանքի արդյունքն են»։
Վերջին տարիներին իրանցի միջուկային գիտնականներին հաջողվել է արտադրել բարձրակարգ արտադրանք, որն անհրաժեշտ է երկրի գիտական և հետազոտական կենտրոններին:
Իրանցի գիտնականները քաղցկեղի ախտորոշման և բուժման ոլորտում նույնպես կարևոր հայտնագործություններ են արել, որոնք առաջիկայում կմտնեն կլինիկական փորձարկումների փուլ։ Իրանն այս ոլորտում աշխարհի լավագույն 5 երկրների շարքում է։