Իրանը վտանգ չի ներկայացնում հարևանների համար, բայց պատրաստ է պատասխանել հարձակմանը. ԻՀՊԿ
https://parstoday.ir/hy/news/iran-i230800-Իրանը_վտանգ_չի_ներկայացնում_հարևանների_համար_բայց_պատրաստ_է_պատասխանել_հարձակմանը._ԻՀՊԿ
Իրանի Իսլամական Հանրապետությունը վտանգ չի ներկայացնում իր հարևանների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալիրեզա Թանգսիրին, փոխանցում է Mehr-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2025 14:57 Asia/Tehran
  • Իրանը վտանգ չի ներկայացնում հարևանների համար, բայց պատրաստ է պատասխանել հարձակմանը. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական Հանրապետությունը վտանգ չի ներկայացնում իր հարևանների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալիրեզա Թանգսիրին, փոխանցում է Mehr-ը։

Նա բացատրել է, որ Իրանը ձգտում է խաղաղ հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ՝ վստահեցնելով, որ Թեհրանը վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի այլ երկրների համար:

«Մենք միշտ բարեկամության ձեռք ենք մեկնում տարածաշրջանի երկրներին: Որպես մահմեդականներ, մենք որևէ վտանգ չենք ներկայացնում մեր հարևան երկրների համար»,- ասել է Թանգսիրին:

Նա շեշտել է, որ թեև Իրանը չի ձգտում պատերազմի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ էլ այլ երկրների հետ, կարող է կոշտ պատասխան տալ երկրին ուղղված սպառնալիքների դեպքում։

«Մենք կարող ենք հարվածել թշնամու բոլոր հենակետերին` որտեղ էլ որ դրանք լինեն: Եթե մեզ վրա հարձակվեն ցանկացած աշխարհագրական կետից, մենք պատասխան հարված կհասցնենք այդ վայրին: Ոչ ոք չի կարող մեզ հարվածել և թաքնվել: Նույնիսկ եթե մենք ստիպված լինենք հետապնդել նրանց մինչև Մեքսիկական ծոց, մենք դա կանենք»,- հավելել է նա: