Իրանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է Իսլամական երկրների խորհրդարանի նախագահներին Ֆեթր տոնի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i230824-Իրանի_խորհրդարանի_նախագահը_շնորհավորել_է_Իսլամական_երկրների_խորհրդարանի_նախագահներին_Ֆեթր_տոնի_կապակցությամբ
Pars Today - Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը մի ուղերձով շնորհավորել է իսլամական երկրների խորհրդարանի նախագահներին Ֆեթր տոնի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2025 13:26 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է Իսլամական երկրների խորհրդարանի նախագահներին Ֆեթր տոնի կապակցությամբ

Pars Today - Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը մի ուղերձով շնորհավորել է իսլամական երկրների խորհրդարանի նախագահներին Ֆեթր տոնի կապակցությամբ:

ԻԻԽ նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, անդրադառնալով սուրբ Ռամադան ամսվա հոգևոր ազդեցություններին, հույս է հայտնել, որ իսլամական երկրներն ավելի քան նախկինում կօգտվեն այս ամսվա օրհնություններից՝ գիտակցելու մուսուլման ազգերի միասնությունն ու ամբողջականությունը, պաշտպանելու իրավազրկվածներին և պայքարելու բռնության դեմ։

Իսլամական մշակույթում Շավվալ ամսի առաջին օրը նշվում է որպես Ֆեթրի տոնը:

Ռամադան սուրբ ամսվա ընթացքում ծոմ պահող մուսուլմաններն իրենց հոգիներից հեռացնում են արտաքին և ներքին աղտոտվածությունը և Աստծուն երկրպագելով և մեղքերի թողություն խնդրելով վերադառնում են իրենց իսկական էությանը: