Փեզեշքյան. Հուսով եմ, որ իսլամական երկրների հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն
Ըստ Parstoday-ի հաղորդման, մեջբերելով ԻՌՆԱ-ն, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը երկուշաբթի կեսօրին Օմանի սուլթան Հայսամ բին Թարիք Ալ Սաիդի հետ հեռախոսազրույցում, շնորհավորելով նրան և Օմանի բարեկամ ու եղբայրական ժողովրդին Ֆեթր տոնի առթիվ, ասել է. «Հուսով եմ, որ Աստված կօգնի մեզ այս որ տոնի օրհնությամբ, կարողանանք ամրապնդել և խորացնել հարաբերությունները մեր և իսլամական բոլոր երկրների միջև»։
Այս հեռախոսազրույցում Հայսամ բին Թարիք Ալ Սաիդը նաև իր շնորհակալություն հայտնելով դոկտոր Փեզեշքյանի շնորհավորանքների և բարեմաղթանքների համար, ինչպես նաև փոխանցելով իր շնորհավորանքները Ֆեթր տոնի առիթով նրան և Իրանի ժողովրդին, ասել է. «ԻԻՀ և այս երկրի ժողովուրդը մեր սիրելի ընկերներն են, եղբայրներն ու հարևանները, և ես աղոթում եմ առ Աստված, որ այս բարեբաստիկ տոնը, օրհնության և առաջընթացի աղբյուր դառնա մեր ժողովուրդների, և բոլոր մուսուլմանների համար»:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը նաև Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ հեռախոսազրույցում, Ֆեթր տոնի կապակցությամբ շնորհավորելով նրան, Կատարի կառավարությանն ու ժողովրդին, ասաց. «Իսլամական ազգերի եղբայրությունն ու միասնությունն ամրապնդելու կարևոր առիթ է այս տոնը»:
Կատարի էմիրը, շնորհավորելով Ֆեթր տոնի առթիվ, ասել է. «Ես նույնպես սպասում եմ առիթի՝ անձամբ հանդիպելու Ձերդ Գերազանցության հետ՝ քննարկելու երկու կողմերին հետաքրքրող հարցերը և արագացնելու պայմանավորվածությունների իրականացումը»։
ԻԻՀ Նախագահը Ադրբեջանի իր գործընկերոջ հետ մեկ այլ հեռախոսազրույցում կարևորել է երկու հարևան ժողովուրդների միջև հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու նպատակով արդյունավետ և հաջող խորհրդակցությունների անցկացումը։