ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի ղեկավարը կարևորել է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
(last modified Wed, 02 Apr 2025 07:41:48 GMT )
Ապրիլ 02, 2025 11:11 Asia/Tehran
  • ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի ղեկավարը կարևորել է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը

Ապրիլի 1-ին նշվող Իրանի Իսլամական Հանրապետության օրվա կապակցությամբ նախագահ Մասուդ Փեզեքշյանին հուղղված շնորհավորական ուղերձում, ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի ղեկավարը կարևորել է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Բագիջան Սագինտաևն Իրանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում գրել է. «Վստահ եմ, որ Իրան-ԵԱՏՄ փոխշահավետ համագործակցությունը կխորանա՝ ի շահ մեր  ժողովուրդների»։

Իրանին մաղթելով զարգացում և տնտեսական բարգավաճում, Սագինտաևը գրել է․ «Ապրիլի 1-ին  Իրանը նշում է ազգային տոնը՝ Իսլամական Հանրապետության օրը, և ես շնորհավորում եմ նախագահ Մասուդ Փեզեքյանին և Իրանի ողջ ժողովրդին՝ տոնի կապակցությամբ»:

ԵԱՏՄ-ն միջկառավարական տնտեսական միություն է, որի կազմում են Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Հայաստանը: Միության դիտորդ անդամներն են Իրանն, Ուզբեկստանը, Մոլդովան և Կուբան։

2023թ․ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ Իրանի և ԵԱՏՄ-ի ներկայացուցիչները ստորագրեցին ազատ առևտրի համաձայնագիր, որի համաձայն՝ երկու կողմից պետք է չեղարկվեն ապրանքների 87 տոկոսի մաքսատուրքերը։

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի կողմերի խորհրդարաններում վերջնական հաստատումից երկու ամիս անց, այսինքն՝ 2025 թվականի մայիսի 15-ին։