Ինչո՞ւ Իրանն ուղղակիորեն չի բանակցում ԱՄՆ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i231122-Ինչո_ւ_Իրանն_ուղղակիորեն_չի_բանակցում_ԱՄՆ_ի_հետ
Pars Today- Իրանը վերջերս նամակ է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, որը ներառում է բանակցությունների սեղանի շուրջ նստելու նոր պայմաններ։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 08, 2025 11:43 Asia/Tehran
  • Ինչո՞ւ Իրանն ուղղակիորեն չի բանակցում ԱՄՆ-ի հետ
    Ինչո՞ւ Իրանն ուղղակիորեն չի բանակցում ԱՄՆ-ի հետ

Pars Today- Իրանը վերջերս նամակ է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, որը ներառում է բանակցությունների սեղանի շուրջ նստելու նոր պայմաններ։

Վերջին օրերին Թեհրանի և Վաշինգտոնի նամակագրության քննարկումը շարունակում է մնալ աշխարհի քաղաքական և լրատվական շրջանակների ամենաթեժ թեմաների առաջին տեղում: Այս նամակում Դոնալդ Թրամփը հայտարարեց բանակցային սեղանի շուրջ նստելու նոր պայմանների մասին, և Իրանի արտգործնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչիի խոսքով, Թեհրանի քաղաքականությունը դեռ հիմնված է առավելագույն ճնշման պայմաններում ուղղակի բանակցությունների մերժման վրա։
Pars Today-ի այս հոդվածում քննարկում ենք ներկա պայմաններում Իրանի՝ ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցությունների բացակայության պատճառները:

 

Անվստահություն
Իրանում ԱՄՆ-ի միջամտությունների անցյալը (այդ թվում 1953-ի հեղաշրջումը և Փահլավի ռեժիմին աջակցելը), ինչպես նաև 1979-ի հեղափոխությունից հետո թշնամական գործողությունները հանգեցրել են ԱՄՆ-ի նկատմամբ Իրանում կառուցվածքային անվստահության ձևավորմանը։
Իրանի տեսանկյունից ԱՄՆ-ը միշտ ձգտել է Իրանում «համակարգի փոփոխության»: Այս մոտեցումն ավելի է սրվել ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո։

 

Ամերիկայի առավելագույն ճնշման ռազմավարությունը
Թրամփի և որոշ չափով Ջո Բայդենի օրոք ԱՄՆ-ի քաղաքականությունը հիմնված էր լայնածավալ տնտեսական պատժամիջոցների վրա՝ ստիպելու Իրանին ընդունել ԱՄՆ-ի պահանջները: Իրանն այս մոտեցումը համարում է «բռնություն» և կարծում է, որ ճնշման ներքո բանակցությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցնի, բացի միակողմանի զիջումներ։ Այս համատեքստում Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ընդգծել է, որ Թրամփի նամակը պատժամիջոցների վերացման հետ կապված լուրջ առաջընթաց չի պարունակում, և
Ամերիկայի պահվածքը բռնություն է։

 

ՀԳՀԾ-ի փորձը
Թրամփի դուրս գալը ՀԳՀԾ-ից ևս մեկ պատճառ է, որը դրդում է Իրանին անուղղակի բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ: Որովհետև Թրամփը խախտել էր համաձայնագիրը, որը Իրանի, Անվտանգության խորհրդի հինգ պետությունների և Գերմանիայի դիվանագիտական ​​ջանքերի արդյունք էր և հաստատված էր Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով։ Թեհրանի համալսարանի ամերիկագիտության պրոֆեսոր Ֆուադ Իզադին ասում է.-Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցելու հաջող փորձ չի ունեցել, և այս բանակցությունները ՀԳՀԾ-ի տեսքով տևել են երկու տարի և պայմանավորվածություն ձեռք բերվեց, բայց ի վերջո ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ամբողջությամբ չկատարեց իր ստանձնած պարտավորությունները, իսկ հետո Թրամփը նախագահ դարձավ ու դուրս եկավ համաձայնագրից։

 

Ահաբեկչության դեմ պայքարող Իրանի հրամանատարի սպանությունը
Թրամփի հրամանով ահաբեկչության դեմ պայքարող իրանցի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը և Իրանի վրա ռազմական հարձակման սպառնալիքը այլ հարցեր են, որոնք Իրանին դրդում են անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ: