Իրանը և Ճապոնիան կհամագործակցեն տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i231190-Իրանը_և_Ճապոնիան_կհամագործակցեն_տեխնոլոգիաների_և_արհեստական_ինտելեկտի_ոլորտում
Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ Իրանի և Ճապոնիայի կապի փոխնախարարներն ընդգծել են արհեստական ինտելեկտի, թվային տնտեսության և կապի կայուն ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2025 13:25 Asia/Tehran
  • Իրանի և Ճապոնիայի կապի փոխնախարարները
    Իրանի և Ճապոնիայի կապի փոխնախարարները

Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ Իրանի և Ճապոնիայի կապի փոխնախարարներն ընդգծել են արհեստական ինտելեկտի, թվային տնտեսության և կապի կայուն ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը։

Իրանի կապի փոխնախարար Էհսան Չիթսազը ներկայացրել է երկրի ռազմավարական ծրագրերը արհեստական ինտելեկտի, կապի ենթակառուցվածքի, ստարտափների և տվյալների կառավարման ոլորտներում։ Նա նշել է, որ Ճապոնիայի հետ համագործակցությունն այս նպատակներն առաջ մղելու հնարավորություն է:
Ճապոնիայի կապի նախարարության միջազգային հարցերով փոխնախարար Տակու Իմագավան ողջունել է Իրանի առաջարկները և հայտարարել թվային համագործակցության նոր գլուխ սկսելու Ճապոնիայի լիակատար պատրաստակամության մասին: Նա նշել է, որ թվային փոխակերպման նկատմամբ Իրանի երկարաժամկետ մոտեցումը գովելի է, և Ճապոնիան պատրաստ է այդ համագործակցությանը և Իրանի կառուցողական առաջարկները ուսումնասիրելուն։
Կողմերը պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ նշված նպատակներին հասնելու համար։