Իրանը հայտարարել է միջուկային արդյունաբերության զարգացման երրորդ փուլ մտնելու մասին
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ երկիրը թեւակոխել է միջուկային արդյունաբերության զարգացման երրորդ փուլ։ Նա նշել է, որ այս փուլը ներառում է լիովին տեղական հետազոտական և էներգետիկ ռեակտորների նախագծում և կառուցում և ցույց է տալիս Իսլամական Հանրապետության վերջնական քայլն այս ոլորտում։
Անդրադառնալով վերջին զարգացումներին՝ Էսլամին ասել է, որ չնայած երկրի դեմ ուղղված սպառնալիքներին և ահաբեկչական գործողություններին, Ատոմային էներգիայի կազմակերպությունը կարողացել է բարձրացնել իր գործունեության և արտադրողականության մակարդակը։ Նա հավելել է, որ անցած երեք տարիների ընթացքում կազմակերպությունը տարեկան մոտ 150 տեխնոլոգիական և արդյունաբերական ձեռքբերումներ է ունեցել։
Նա նաև անդրադառնալով ռադիոդեղերի արտադրության ոլորտում երկրի ձեռքբերումներին, հայտարարել է․-Առաջիկայում այդ արտադրանքի արտադրական հզորությունը կավելանա 5-7 անգամ։ Էսլամին հավելել է,-Գյուղատնտեսության ոլորտում ճառագայթման օգտագործումը նպաստել է թափոնների նվազեցմանը և արտադրողականության բարձրացմանը, և այս ոլորտում ներդրումները հանգեցրել են ազգային տնտեսության բարելավմանը:
Փոխնախագահը նշել է, որ մասնավոր հատվածի մասնակցությամբ հանքարդյունաբերության ոլորտում կատարվել է շուրջ 20 հազար միլիարդ թումանի ներդրում և ծրագիր է մշակվել առաջիկա երեք տարում եւս 200 հազար միլիարդ թումանի ներդրման համար։ Նա հավելել է, որ 20 հազար մեգավատ հզորությամբ ատոմակայանների կառուցումը կշարունակվի մինչև 2041 թվականը (իրանական 1420 թ․), ինչը հանածո վառելիքի սպառման ոլորտում կհանգեցնի տարեկան մեկ միլիարդ եվրո խնայողությանը։
Էսլամին իր ելույթի վերջում ընդգծել է, որ այս զարգացումները երկրի տարբեր հատվածների մանրակրկիտ պլանավորման և մասնակցության արդյունք են, և կառավարության աջակցությամբ այդ ծրագրերի իրականացումը ավելի մեծ թափ կստանա։