Արաղչին Ֆիդանի հետ քննարկել է ԱՄՆ–ի և Իրանի անուղղակի բանակցությունների հարցը
https://parstoday.ir/hy/news/iran-i231412-Արաղչին_Ֆիդանի_հետ_քննարկել_է_ԱՄՆ_ի_և_Իրանի_անուղղակի_բանակցությունների_հարցը
Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերը։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է Իրանի ԱԳ նախարարը։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Ապրիլ 15, 2025 17:15 Asia/Tehran
  • Արաղչին Ֆիդանի հետ քննարկել է ԱՄՆ–ի և Իրանի անուղղակի բանակցությունների հարցը

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերը։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է Իրանի ԱԳ նախարարը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանին, ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցություններին առնչվող հարցեր: Արաղչին Թուրքիայի ԱԳ նախարարին տեղեկացրել է այդ հարցում Իրանի սկզբունքային դիրքորոշման մասին։ Գրում է Mehr-ը։

Ընդ որում, Ֆիդանն ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունն այս հարցում ցանկացած աջակցություն ցուցաբերել։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում կայացել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Սթիվ Ուիտկոֆի միջնորդավորված բանակցությունները: Արաղչին շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին` իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակման հարցում ցուցաբերած ջանքերի համար և հայտարարել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին: