Ռոհանի. Իրանի ժողովուրդը տրամաբանության ու հանդուրժողականության կողմնակից է
ԻԻՀ նախագահն ասաց. «Իրանը որևէ երկրի դեմ սպառնալիք չի համարվում»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի գիշեր Իրանի ժողովրդի հետ հեռուստատեսային ուղիղ զրույցում շնորհավորելով իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ, ընդգծեց. «Այսօր աշխարհն ըմբռնել է, որ Իրանի ժողովուրդը տրամաբանության ու հանդուրժողականության կողմնակից է և տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրպանդման ուղղությամբ կարևոր դերակատարություն ունի»:
Ռոհանին ակնարկելով միջուկային բանակցություններում արձանագրված վերջին հաջողություններին, ասաց. «Այսօր աշխարհի հետ գործակցության նոր պայմաններ ու միջավայր է ստեղծվել և բոլորն սկսել են ջանք գործադրել տնտեսական, հասարակական ու մշակութային հարցերի ուղղությամբ»:
«Իրանը չի ցանկանում իր հարաբերություններում հայացքն ուղղել միայն դեպի արևելք ու շրջափակումների չեղարկումից հետո չի մոռնալու այն բարեկամ երկրներին, որոնք ծանր օրերին պաշտպանեցին Իրանի ժողովրդին»,-նշեց ԻԻՀ նախագահն ընդգծելով որ աշխարհի բոլոր երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը գերակայություն է համարվում:
Ռոհանին տարածաշրջանում լարվածություն հարուցելու և իրանաֆոբիա տարածելու որոշ երկրների ջանքերը նրանց վնասին համարեց և ավելացրեց. «Եթե նրանք հրաժարվեն իրենց վարած քաղաքականություններից, Իրանի ժողովուրդը պատրաստ կլինի ներել նրանց»:
«ԻԻՀ-ն ահաբեկիչների դեմ պայքարում կօժանդակի Իրաքին ու Սիրիային և հավատացած է, որ այս երկրների ապագան ու ճակատագիրը պիտի տնօրինեն նրանց ժողովուրդները»,-ասաց Ռոհանին հույս հայտնելով որ Միջին Արևելքի երկրները նկատի կունենան տարածաշրջանի շահերը:
ԻԻՀ նախագահը Սիրիայի ճգնաժամի միակ լուծումը քաղաքական երկխոսությունները համարեց: