Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված  արարողություն Թեհրանում
(last modified Thu, 24 Apr 2025 13:31:48 GMT )
Ապրիլ 24, 2025 17:01 Asia/Tehran
  • Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված  արարողություն Թեհրանում

ԻԼՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ,  այսօր հինգշաբթի 2025թ․ ապրիլի 24-ի առավոտյան Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանում մի խումբ իրանահայերի ներկայությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունը:

Այս միջոցառմանը, եկեղեցական արարողությունից հետո, ելույթ են ունեցել Իրանահայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում Իրանի Իսլամական Խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային Իրանահայության պատագամավոր Արա Շահվերդյանը, իսկ հուշարձանի մոտ տեղի է ունեցել ծաղիկների խոնարհում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։