Միջուկային զենքը տեղ չունի Իրանի պաշտպանական դոկտրինում
(last modified Thu, 01 May 2025 08:30:48 GMT )
Մայիս 01, 2025 12:00 Asia/Tehran
  • Միջուկային զենքը տեղ չունի Իրանի պաշտպանական դոկտրինում

ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Միջուկային զենքը տեղ չունի Իրանի պաշտպանական դոկտրինում, և միջազգային մոնիթորինգային կազմակերպությունների զեկույցները դա հաստատում են»։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Ալի Աքբար Ահմադյանը չորեքշաբթի օրը Բրազիլիայում կայացած ԲՐԻԿՍ անվտանգության գագաթնաժողովում ընդգծել է. «Իրանը չի հրաժարվի իր անօտարելի իրավունքներից, այդ թվում՝ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքից»։

Նա նշել է․ «Իրանն առաջարկում է ստեղծել ԲՐԻԿՍ թվային արժույթ և ներքին առևտրի համար նախատեսված հաղորդագրությունների փոխանակման համակարգ, որը կդառնա տնտեսական անկախության խորհրդանիշ։ Բացի այդ, Թեհրանն առաջարկում է նաև ստեղծել մատակարարման շղթայի անվտանգության կոմիտե՝ շեշտը դնելով տրանսպորտային ապահովագրության, հակապատժամիջոցային միջանցքի ստեղծման և օտարերկրյա պատժամիջոցներին հակազդելու համար աջակցության հիմնադրամի ստեղծման վրա»։

Ահմադյանը հավելել է․ «ԲՐԻԿՍ-ի և դրա անդամների դեմ ուղղված որոշ երկրների սպառնալիքները վկայում են հզոր տնտեսական, քաղաքական և մշակութային բլոկ ձևավորելու՝ խմբի հսկայական ներուժի վերաբերյալ նրանց մտահոգությունների մասին»։

ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել  է․ «Պաղեստինյան հարցում աշխարհը ականատես է լինում «խաղաղություն ուժի միջոցով» և «հարկադրական դիվանագիտություն» անվան տակ վտանգավոր դիսկուրսի վերարտադրությանը, մինչդեռ իրական խաղաղությունը հիմնված է արդարության և օրինական իրավունքների ճանաչման վրա»: