Իմամ Խամենեի. Իսլամական քաղաքակրթությունը ներկայիս մատերիալիստական աղավաղված քաղաքակրթության հակառակ կողմն է
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին Թեհրանի հարավում գտնվող Ղոմի կրոնագիտական դպրոցի վերահիմնադրման100-ամյակի կապակցությամբ հղած ուղերձում, այս կրոնագիտական դպրոցը համարել է երկրի քաղաքական և մտավոր մեծ վերափոխումների ակունքը և ընդգծել է․- «Իսլամական քաղաքակրթությունը ներկայիս մատերիալիստական աղավաղված քաղաքակրթության հակառակ կողմն է»։
Մեծարգո առաջնորդը Ղոմի կրոնագիտական դպրոցի վերահիմնադրման100-ամյակի կապակցությամբ հղած ուղերձում անդրադառնալով լուսնային հիջրեթի 14-րդ դարի սկզբին(մ․թ․1883-ին)՝ փոթորկալից ժամանակաշրջանում այս կրոնագիտական դպրոցի ձևավորման պատմությանը, ընդգծել է այաթոլլահ Հաջ Շեյխ Աբդուլ Քարիմ Հաերիի հիմնարար դերը կրոնագիտական դպրոցի հիմնադրման գործում։
Նա Ղոմի կրոնագիտական դպրոցը համարել է լուսահոգի Իմամ Խոմեյնիի ելակետը և պատմական շարժման սկզբնակետը, որը հանգեցրեց Իսլամական Հանրապետության համակարգի ստեղծմանը։
Իմամ Խամենեին ընդգծել է, որ կրոնագիտական դպրոցը միայն կրթական հաստատություն չէ, այլև այն ունի գիտական, սոցիալական և քաղաքական առաքելություն և պետք է պատասխանատու լինի հիմնական հարցերի , ներառյալ՝ իսլամական կառավարման, արդարադատության, տնտեսության և ժողովրդի ու կառավարության միջև հարաբերությունների համար։
Նա ընդգծել է, որ կրոնագիտական դպրոցում վերափոխման անհրաժեշտություններից մեկը գիտական ժամանակակից զարգացումները ճանաչելն ու համալսարանների հետ փոխգործակցությունն է։
Իմամ Խամենեիի խոսքով՝ կրոնագիտական դպրոցի ամենակարևոր պարտականությունը՝ իսլամական նոր քաղաքակրթության հաստատման համար հող նախապատրաստելն է։ Քաղաքակրթություն, որը կհամատեղի գիտությունը, տեխնոլոգիան, սոցիալական արդարությունը և հոգևոր աճը և կլինի առկա մատերիալիստական և անարդար քաղաքակրթության հակառակ կողմը։
Մեծարգո առաջնորդը ժամանակակից իսլամական քաղաքակրթությունը համարել է հավատքի, բանականության և արդարության վրա հիմնված, որի ուրվագծերի լուսաբանումը ներկայացրել է որպես կրոնագիտական դպրոցների կարևոր պարտականությունը։