Իրանի արտաքին առևտուրը մեկ ամսում կազմել է մոտ 6 միլիարդ դոլար
Pars Today - Իրանի մաքսային ծառայությունը հայտարարել է,որ երկրի ոչ նավթային արտաքին առևտրի ծավալը՝ այս տարվա մարտին, մեկ ամսվա ընթացքում կազմել է մոտ 6 միլիարդ դոլար:
Իրանի մաքսային ծառայությունը երեքշաբթի օրը հրապարակած զեկույցում հայտարարել է. «Իրանի ոչ նավթային արտաքին առևտրի ծավալն այս տարվա մարտ ամսին հասել է 10 միլիոն 756 հազար տոննայի և արժեքը կազմել է 5 միլիարդ 798 միլիոն դոլար»։ Ըստ Pars Today-ի, զեկույցում նշվել է. «Իրանի նավթային արտաքին առևտրի ընդհանուր ծավալից 8 միլիոն 957 հազար տոննա, որի արժեքը կազմում է 2 միլիարդ 942 միլիոն դոլար, հատկացվել է արտահանմանը»։
Այս զեկույցի համաձայն՝ այս տարվա մարտ ամսին արտահանված ապրանքների ամենամեծ ծավալը բաժին է ընկել հետևյալ երկրներին՝ Չինաստան՝ 997 միլիոն դոլար, Իրաք՝ 401 միլիոն դոլար, ԱՄԷ՝ 395 միլիոն դոլար, Թուրքիա՝ 189 միլիոն դոլար, Աֆղանստան՝ 143 միլիոն դոլար, Օման՝ 140 միլիոն դոլար, և Պակիստան՝ 124 միլիոն դոլար։