Քննարկվել են Իրանի և Հայաստանի միջև մաքսային համագործակցության ընդլայնման ուղիները
https://parstoday.ir/hy/news/iran-i232272-Քննարկվել_են_Իրանի_և_Հայաստանի_միջև_մաքսային_համագործակցության_ընդլայնման_ուղիները
Իրանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ, մաքսային ծառայության գլխավոր վարչության պետ՝ Ֆորուդ Ասգարին և Հայաստանի  Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ` Էդվարդ Հակոբյանը չորեքշաբթի առավոտյան հանդիպել են Թեհրանում և քննարկել երկու երկրների միջև մաքսային համագործակցության զարգացման և տնտեսական հարաբերությունների ամրապնդման ուղիները։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մայիս 07, 2025 13:57 Asia/Tehran
  • Քննարկվել են Իրանի և Հայաստանի միջև մաքսային համագործակցության ընդլայնման ուղիները

Իրանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ, մաքսային ծառայության գլխավոր վարչության պետ՝ Ֆորուդ Ասգարին և Հայաստանի  Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ` Էդվարդ Հակոբյանը չորեքշաբթի առավոտյան հանդիպել են Թեհրանում և քննարկել երկու երկրների միջև մաքսային համագործակցության զարգացման և տնտեսական հարաբերությունների ամրապնդման ուղիները։

Անդրադառնալով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքին և Եվրասիական միությանը նրա անդամակցությանը, Ասգարին ընդգծել է  այդ երկրի հետ առևտրային փոխանակումները ընդլայնելու անհրաժեշտությունը։ Նա տնտեսական համագործակցությունը խթանելու առաջին քայլ  է համարել մաքսային կանաչ միջանցքի ստեղծումը և ապրանքների ցուցակների փոխանակումը։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝ Էդվարդ  Հակոբյանը  գոհունակություն  հայտնելով վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրի զգալի աճի կապակցությամբ, հույս է հայտնել, որ այս փոխանակումների ծավալը կհասնի մեկ միլիարդ դոլարի։