ԻԻՀ ԱԳ նախարար․ Բանակցություններում միջուկային իրավունքների հարցում զիջումների չենք գնա
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է. «Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցություններում զիջումների չենք գնա Իրանի ժողովրդի միջուկային իրավունքների հարցում»։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Թեհրանի միջազգային գրքի ցուցահանդեսի ԱԳՆ տաղավարում կայացած «Գրքեր և դիվանագիտություն» ծրագրի շրւջանակներում, Աբբաս Արաղչին ասել է․ «Միջուկային ոլորտում, այդ թվում՝ հարստացման հարցում Իրանի ժողովրդի իրավունքների հարցում զիջումների չենք գնա ո՛չ լրատվամիջոցներում, ո՛չ էլ բանակցությունների սեղանի շուրջ։ Սա Իրանի ժողովրդի իրավունքն է, և ոչ ոք չի կարող այն ժխտել։ Մենք կարող ենք ապահովել այս գործընթացի թափանցիկությունը, բայց ոչ մի միջուկային օբյեկտ չի փակվի»։
Իրանի ռազմական հզորությունը կանխեց ԱՄՆ-ի կողմից ռազմական ուժի կիրառումը
Արաղչին հավելել է. «Եթե մյուս կողմը կարողանար ոչնչացնել մեր միջուկային օբյեկտները, բանակցությունների անհրաժեշտություն չէր լինի։ Իրանը թշնամուն բանակցային սեղանի շուրջ է բերել՝ հենվելով իր ռազմական ուժի վրա, ինչը նրանց հետ է պահել ռազմական հարձակումից։ Իրանի պաշտպանական կարողությունները և հրթիռները բանակցողին ուժ են տալիս, քանի որ դրանք մյուս կողմին հետ են մղում ռազմական հարձակումից»։
Նրա խոսքով․ «Եթե ամերիկացիները կարողանային Իրանին ծնկի բերել պատժամիջոցների միջոցով, նրանք կշարունակեին դա անել և չէին բանակցի»։
Իրանը պետք է զգույշ լինի տեղեկատվական պատերազմից
Անդրադառնալով լրատվամիջոցների կողմից արևմտյան քարոզչության նկատմամբ զգոն լինելու անհրաժեշտությանն ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Կարևոր ընդհանուր սկզբունքը ոչ միայն բանակցություններում, այլև ցանկացած դեպքում, իրականությունն է: Ցանկացած իրադարձություն կարող է ներկայացվել այլ կերպ։ Տարբեր է նաև այն իրականությունը, թե ո՞վ է բանակցություններ ավարտին հաջողության հասել և ո՞ւմ են հաղթող ներկայացրել։ Նման հանգամանքներում յուրաքանչյուր կողմ փորձում է ցույց տալ որ իր ձեռքբերումներն ավելի մեծ են։ Յուրաքանչյուր բանակցությունից հետո տեղի է ունենում «տեղեկատվական պատերազմ»։ Այդ պատերազմում որոշ լուրեր կարող են հաղթանակը վերածել պարտության կամ հակառակը, ինչպես տեսանք Արաքի ռեակտորում բետոնաթափման մասին կեղծ լուրերում։