Իրանի նախագահ. Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հրաժարվի խաղաղ միջուկային էներգիայի իրավունքից
Pars Today - Ընդգծելով միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման Իրանի անքակտելի իրավունքը՝ Իրանի նախագահը դատապարտել է Արեւմուտքի երկակի քաղաքականությունը եւ շեշտել է. «ԻԻՀ կշարունակի իր զարգացման ուղին՝ հենվելով իսլամական միասնության և տարածաշրջանային համագործակցության վրա»։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Mehr լրատվական գործակալությունը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կիրակի օրը Թեհրանի երկխոսության ֆորումում, որն անցկացվում է տարբեր երկրների պաշտոնյաների և դիվանագետների ներկայությամբ, ընդգծել է Իրանի իրավունքը՝ հասնելու խաղաղ միջուկային էներգիային, և ասել է. «Իրանը երբեք չի հրաժարվի այս անվիճելի իրավունքից»։
Անդրադառնալով երկրների իրավունքների հետ կապված միջազգային անհամապատասխանություններին, Փեզեշքյանը հավելեց. «ԻԻՀ իրավունք ունի միջուկային էներգիան օգտագործել խաղաղ նպատակներով՝ համաձայն միջազգային պայմանագրերի և NPT-ի: Արդյո՞ք որոշ երկրներ իրավունք ունեն խոչընդոտելու մյուսների գիտական առաջընթացին»: Իրանի նախագահը նաև քննադատելով պաղեստինցիների սպանության նկատմամբ միջազգային հանրության լռությունը՝ անդրադառցել է Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին և ասել. «Եթե իսլամական երկրները միավորվեն, ոչ մի ուժ չի կարող ոտնահարել տարածաշրջանի ժողովուրդների իրավունքները»։
Իրանի նախագահը նաև քննադատելով պաղեստինցիների սպանության առնչությամբ միջազգային հանրության լռությունը՝ անդրադարձել է Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին և նշել է. «Եթե իսլամական երկրները միավորվեն, ոչ մի ուժ չի կարող ոտնահարել տարածաշրջանի ժողովուրդների իրավունքները»։
Անդրադառնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցներին, Փեզեշքյանը ընդգծել է. «Իրանը արդարություն և խաղաղություն է փնտրում, բայց չի հրաժարվի իր իրավունքներից»։
Արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնը, կիրակի (մայիսի 18-ից) երկու օր հյուրընկալում է Թեհրանի երկխոսության ֆորումը։ 200 պատվիրակությունների ներկայությամբ՝ ներառյալ 53 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, Պարսից ծոցի նախարարներն ու որոշում կայացնողները, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, այս ֆորումում նշանակալի հարթակ են ստեղծում ոչ պաշտոնական դիվանագիտության համար: