Բաղայի. Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը կկայանա ուրբաթ օրը
https://parstoday.ir/hy/news/iran-i232870-Բաղայի._Իրան_ԱՄՆ_անուղղակի_բանակցությունների_հինգերորդ_փուլը_կկայանա_ուրբաթ_օրը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը կկայանա մայիսի 23-ին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 22, 2025 11:52 Asia/Tehran
  • Բաղայի. Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը կկայանա ուրբաթ օրը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը կկայանա մայիսի 23-ին։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝  անդրադառնալով Օմանի առաջարկին և ուրբաթ օրը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում Իրան-ԱՄՆ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու վերաբերյալ  խորհրդակցություններին, Բաղային հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնել է առաջարկին:

Նա հավելել է, որ Իրանի բանակցային թիմը վճռական և անսասան է պաշտպանել միջուկային խաղաղ էներգիայից օգտվելու, հարստացման և պատժամիջոցների չեղարկման հարցերում իրանցիների իրավունքները և շահերը։