Իրանի պաշտպանական արտադրանքի արտահանման եռակի աճ և ռազմածովային արդյունաբերության զարգացման գործում ինքնաբավություն
https://parstoday.ir/hy/news/iran-i233012-Իրանի_պաշտպանական_արտադրանքի_արտահանման_եռակի_աճ_և_ռազմածովային_արդյունաբերության_զարգացման_գործում_ինքնաբավություն
Pars Today - Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է. «Առաջիկա օրերին կկայանա ռազմաօդային ուժերի նվաճումների շատ արժեքավոր շնորհանդես»:
(last modified 2025-12-08T14:46:51+00:00 )
Մայիս 25, 2025 17:32 Asia/Tehran
  • Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերի
    Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերի

Pars Today - Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է. «Առաջիկա օրերին կկայանա ռազմաօդային ուժերի նվաճումների շատ արժեքավոր շնորհանդես»:

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, շաբաթ օրը՝ Բեյթ ոլ-Մողասդդասի և Խորամշահրի ազատագրման գործողություններում ռազմաօդային ուժերի դերի և գործունեության վերաբերյալ համաժողովի շրջանակներում, Իրանի բանակի ռազմացամաքային ավիացիոն ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ղասեմ Խամուշին հայտարարել է, որ առաջիկա օրերին մենք կունենանք Ռազմաօդային ուժերի նվաճումների շատ արժեքավոր բացահայտում։
Նա նշել է․-Հաշվի առնելով վերջին տարիներին մեր դեմ կիրառված խիստ պատժամիջոցները, անհրաժեշտ էր արտադրել ուղղաթիռների կողմից սպառվող մասեր, և դա տեղի է ունեցել այսօրվա գիտելիքահենք երիտասարդության կարողությունների շնորհիվ։ Գենարալ Խամուշին հավելեց.-Ուղղաթիռների պահպանման, վերանորոգման և պատրաստման գործում իր մեծ ջանքերից բացի, ցամաքուժի ավիացիոն ուժերը մեծ նվաճումներ են արձանագրել բոլոր առումներով։

Իրանի պաշտպանական արտահանումը եռապատկվել է

Նույն օրը, նշելով, որ մեր պաշտպանական արդյունաբերությունը զգալիորեն աճել է Նահատակ Ռայիսիի օրոք, Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ասել է.-Այս առանձնահատուկ երեք տարվա ընթացքում մեր պաշտպանական արդյունաբերության արտահանումը եռապատկվել է։ 
Գեներալ-մայոր Բաղերին նաև նշեց.-Կանգնելով ճշմարտության ճանապարհին և  դիմակայելով համաշխարհային կայսերապաշտությանը, իսլամական Իրանը մյուսներից ավելի շատ է բախվել և շարունակում է դիմակայել սպառնալիքների, խոչընդոտների, պատժամիջոցների, սադրանքների և տարբեր ճնշումների, և քանի դեռ հավատարիմ է մնում այս քաղաքականությանը, կշարունակի դիմակայել նման սպառնալիքների։
Նա նշեց. «Կարելի է շատ պարտականություններ և գործողություններ վստահել մասնավոր հատվածին, հանրությանը և ուրիշներին, բայց պաշտպանությունն ու անվտանգությունն այն ոլորտներից են, որ կառավարությունը պետք է ստանձնի և հետապնդի այդ հարցերին»։

Իրանի ինքնաբավությունը ռազմածովային արդյունաբերության զարգացման ոլորտում

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Նասիրզադեն շաբաթ օրը, անդրադառնալով Նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության նավատորմը 13 նոր նավերով համալրմանը, ասել է.-Խորամշահրում ծովային արդյունաբերության զարգացումը օրակարգում է և կարող է աշխատանքային հնարավորություններ ստեղծել տարածաշրջանի երիտասարդության համար։ 
Նա նաև հայտարարեց ինը նոր նավերի կառուցման մեկնարկի մասին և նշեց. «Այս նավերը կկառուցվեն և կմատակարարվեն հնարավորինս կարճ ժամանակահատվածում»։ Եզրափակելով իր խոսքը՝ Իրանի պաշտպանության նախարարը, անդրադառնալով ծովային արդյունաբերության մեջ տեղայնացման նվաճումներին, ասաց.-Այսօր մենք հասել ենք լիակատար ինքնաբավության և սա կարևոր նվաճում է երկրի համար։