Իրանի և Օմանի սուլթանության միջև համագործակցության 18 փաստաթղթերի ստորագրում
(last modified Wed, 28 May 2025 07:53:01 GMT )
Մայիս 28, 2025 11:23 Asia/Tehran
  • Իրանի և Օմանի սուլթանության միջև համագործակցության 18 փաստաթղթերի ստորագրում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի Օման կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև ստորագրվել է համագործակցության 18 փաստաթուղթ։

Pars Today-ը հղում կատարելով ԻՌՆԱ-ին հաղորդել է՝ այդ փաստաթղթերը ստորագրվել են երեքշաբթի օրը, Իրանի և Օմանի պաշտոնյաների միջև Մասկատում՝ երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և իրավական, տնտեսության, քաղաքականության, մշակույթի, կրթության, առողջապահության, պաշտպանության, լրատվամիջոցների, տեխնոլոգիաների, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու նպատակով։
Այս  արարողության շրջանակներում կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության և Օմանի Սուլթանության համատեղ նամականիշի շնորհանդեսը՝ որպես երկու երկրների միջև մշակութային և պատմական կապերի խորհրդանիշ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը երեքշաբթի օրը երկօրյա այցով մեկնել է Մասկատ՝ Օմանի թագավոր Հեյսամ բին Թարիղ Ալ Սաիդի պաշտոնական հրավերով։