Իրանի պատասխանը Բրիտանիային. «Ուրանի զրոյական հարստացումը» նշանակում է միջուկային բանակցությունների ավարտ
(last modified Wed, 28 May 2025 08:50:22 GMT )
Մայիս 28, 2025 12:20 Asia/Tehran
  • Իրանի պատասխանը Բրիտանիային. «Ուրանի զրոյական հարստացումը» նշանակում է միջուկային բանակցությունների ավարտ

Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է.-Եթե Բրիտանիայի դիրքորոշումը Իրանում ուրանի զրոյական հարստացումն է, ապա մեզ համար միջուկային գործի վերաբերյալ այլևս քննարկման ենթակա հարցեր չեն մնա։

Pars Today-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի երեկոյան Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրել է.«Իրանը բարյացակամությամբ շարունակել է բազմակողմանիորեն համագործակցել Բրիտանիայի և ՀԳՀԾ-ի մյուս եվրոպական անդամների հետ, նույնիսկ այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստակամություն չդրսևորել նրանց ներգրավելու ընթացիկ բանակցություններում»։
Նա հավելել է.-Եթե Բրիտանիայի դիրքորոշումը Իրանում «ուրանի զրոյական հարստացումն» է, ինչը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի և որպես ՀԳՀԾ-ի անդամ Բրիտանիայի պարտավորություններ ակնհայտ խախտում է համարվում, այդպիսով միջուկային գործի վերաբերյալ մեզ համար այլևս բանակցության ենթակա հարցեր չեն մնում։