Իմամ Խամենեին ընդգծել է նահանգապետարանների դերը Իրանի սահմանային շուկաների զարգացման գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i233136-Իմամ_Խամենեին_ընդգծել_է_նահանգապետարանների_դերը_Իրանի_սահմանային_շուկաների_զարգացման_գործում
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի կեսօրին Իրանի ներքին գործերի նախարարի և նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ կարևորելով նահանգապետերի դերը՝որպես համակողմանի կառավարիչներ, երկրի միջավայրը համարել է հարմար և հնարավորություններով  լի ժողովրդին ծառայելու համար։
(last modified 2025-12-08T14:46:51+00:00 )
Մայիս 28, 2025 16:57 Asia/Tehran
  • Իմամ Խամենեին ընդգծել  է նահանգապետարանների դերը Իրանի սահմանային շուկաների զարգացման գործում

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի կեսօրին Իրանի ներքին գործերի նախարարի և նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ կարևորելով նահանգապետերի դերը՝որպես համակողմանի կառավարիչներ, երկրի միջավայրը համարել է հարմար և հնարավորություններով  լի ժողովրդին ծառայելու համար։

Նա նահանգապետերին ներկայացրել է որպես բոլոր նահանգային գործերի, այդ թվում՝ արտադրության, շրջակա միջավայրի, քաղաքային ծառայությունների, սահմանային շուկաների և նահանգային դիվանագիտության պատասխանատուներ, և կոչ է արել նրանց ավելի շատ լիազորություններ տրամադրել։

Անդրադառնալով երկրի՝ պատերազմի և տարածված հիվանդությունների նման լուրջ մարտահրավերներից զերծ վիճակին, հեղափոխության առաջնորդը երկրի երիտասարդ և ուսյալ մարդկային ռեսուրսների հսկայական ներուժը համարել է առաջընթացի հիմք և ընդգծել այդ ներուժի օպտիմալ օգտագործումը: Նա տարածաշրջանային և համաշխարհային ֆորումներին, այդ թվում Շանհայի Համագործակցության Կազմակերպությանը և BRICS-ին Իրանի անդամակցությունը  համարել է երկրի համար կարևոր հնարավորություններ:

Իմամ Խամենեին կոռուպցիայի դեմ պայքարը համարել է ավագ ղեկավարության հիմնական պարտականություններից մեկը։ Նա նաև պաշտոնյաներին  է կոչ արել  ակտիվորեն շփվել ժողովրդի հետ և համբերատար լսել նրանց խոսքերը, նույնիսկ եթե դրանք կոպիտ հնչեն:

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդը նաև անդրադարձել է երիտասարդության, տնտեսական դիվանագիտության, ապրանքների մաքսանենգության դեմ լուրջ պայքարի և կրոնական ծեսերին ուշադրություն դարձնելու կարևորությանը:

Հարկ է նշել, որ Իրանի և Հայաստանի միջև սահմանային շուկաները կենսական դեր են խաղում երկու երկրների տնտեսական զարգացման և հարաբերությունների ամրապնդման գործում: Որպես առևտրային և մշակութային կապի կետեր, այս շուկաները լայն հնարավորություններ են ընձեռում ապրանքների փոխանակման, տեղական զբաղվածության խթանման և տարածաշրջանային եկամուտների ավելացման համար:

Փորձագետների կարծիքով, այն իրավիճակում, երբ միջազգային պատժամիջոցներն ու սահմանափակումները ճնշում են գործադրում երկրի տնտեսության վրա, այս շուկաների զարգացումը կարող է ծառայել որպես կարևոր կամուրջ՝ ներքին արտադրությունը զարկ տալու և ռիսկային առևտրային ուղիներից կախվածությունը նվազեցնելու համար։