Արաղչի. Սաուդյան Արաբիան շատ կարևոր դիրք է զբաղեցնում Իրանի հարևանության քաղաքականության մեջ
(last modified Thu, 29 May 2025 11:47:08 GMT )
Մայիս 29, 2025 15:17 Asia/Tehran
  • Արաղչի. Սաուդյան Արաբիան շատ կարևոր դիրք է զբաղեցնում Իրանի հարևանության քաղաքականության մեջ

Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, ընդգծելով Սաուդյան Արաբիայի դիրքը Իրանի հարևանության քաղաքականության մեջ, ասել է. «Մենք կշարունակենք մեր եղբայրական հարաբերությունները և թույլ չենք տա այդ հարաբերությունները խափանվեն»։

Հղումով անելով IRNA լրատվական գործակալությանը՝ Pars Today-ը հաղորդել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, արձագանքելով Մեդինայում մի իրանցու ձերբակալությունից հետո առաջացած որոշ հարցերին, ասել է. «Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հարցը ներկայումս լուրջ ուշադրության է արժանացել առաջացած խնդրի պատճառով»։

Արաղչին ընդգծել է. «Իրանը լիովին լուրջ է վերաբերվում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններին, և մեր հարևանության հարաբերություններն ու քաղաքականությունը, որոնք սկսվել են ավելի վաղ, շատ կարևոր են, իսկ Սաուդյան Արաբիան շատ կարևոր դիրք է զբաղեցնում այս քաղաքականության մեջ, և մենք կշարունակենք մեր եղբայրական հարաբերությունները և թույլ չենք տա որևէ խափանում առաջանա այդ հարաբերություններում»։